Այս անգամ էլ Մուկուչյանը հաղթեց․․․

Այս անգամ էլ Մուկուչյանը հաղթեց․․․

2013 թվականին  ընտրությունների խախտումների վերաբերյալ Ազգային ժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մուկուչյանի մասին մի անեկդոտ պատմեց։ Այն ժամանակ Փաշինյանը  ՀԱԿ խմբակցության պատգամավոր էր։  Ներկա էր նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Դրանով ընդդիմադիր պատգամավորն  իր անվստահությունն էր հայտնում Տիգրան Մուկուչյանին
«Բարաք Օբաման զանգահարում է Սերժ Սարգսյանին եւ խնդրում վերջինիս օգնությունը, որպեսզի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի: Սերժ Սարգսյանն ասում է` «հարց չկա» եւ ԱՄՆ է ուղարկում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Ընտրությունների ավարտից հետո ԱՄՆ նախագահը կրկին զանգահարում է Սերժ Սարգսյանին եւ ասում. «քո արածը, քո դուրը եկա՞վ»: Սերժ Սարգսյանը հետաքրքրվում է, թե ինչ է պատահել: Բարաք Օբաման պատասխանում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը»։

Երբ Փաշինյանը վարչապետ դառավ, մոռացավ իր պատմած անեկդոտը և չհիշեց,  որ Մուկուչյանը նախկին Մուկուչյանն է, ում այնքան քննադատում էր ։ Հանրաքվե էր ուզում կազմակերպել՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու  կամ էլ, ինչպես ինքն է ասում, սահմանադրական բարեփոխումներ անելու համար։

Անեկդոտը մի փոքր փոխվում է  

«Փաշինյանը զանգահարում է Մուկուչյանին և խնդրում վերջինիս օգնությունը, որ հանրաքվեում հաղթի։  Մուկուչյանը մտածում է՝ ո՞նց անեմ, որ Փաշինյանը պարտվի, բայց ինձանից չնեղանա։ 

Մի քանի օր առաջ հայտարարում է՝ հանրաքվեն չեղարկվել է, հաղթել է կորոնավիրուսը։

Անգամ «բա ո՞նց» - հարց չառաջացավ։