Իսրայելում բացահայտել են Ռուսաստանի հետ կապված Թրամփի ծրագիրը
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է թուլացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը։ Բուլղարական Pogled Info պորտալին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իսրայելի «Նատիվ» հետախուզական ծառայության նախկին ղեկավար, քաղաքագետ Յակով Քեդմին։
Փորձագետի կարծիքով՝ Թրամփի օրոք ԱՄՆ-ը կշարունակի մրցել Ռուսաստանի հետ։ Սակայն նրանք կփոխեն իրենց մարտավարությունը։ Ռազմական մեթոդների փոխարեն Սպիտակ տունը կսկսի իր շահերի ուղեծիր ներգրավել Ռուսաստանի Դաշնության հարևան պետություններին։ Դա նրանց թույլ կտա աստիճանաբար փոխել իրենց վերաբերմունքն Արևմուտքի նկատմամբ, մասնավորեցրել է քաղաքագետը։
«Թրամփի մարտավարությունն է ամրապնդել իր խաղը, իր հարաբերությունները Ռուսաստանի շուրջ բոլոր ծայրամասային պետությունների՝ Ղազախստանի, Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Հայաստանի, գուցե Վրաստանի, գուցե նույնիսկ Բելառուսի հետ»,- ասել է Քեդմին։
Կարծիքներ