Արփի ջան, առաջ

Արփի ջան, առաջ

Հավանաբար իմացաք, որ Մոսկվայից վերադառնալուն պես, դեռ շորերը չփոխած, Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստ է արել, որտեղ, ինչպես ՔՊ-ից են տեղեկացնում, քննարկվել են «կադրային բնույթի հարցեր»: Ամեն ինչ հրաշալի է, բայց ես կուզենայի նախ հասկանալ, թե ինչ է նշանակում «կադրային բնույթի հարց» ասվածը: Այսինքն՝ քննարկվել է կադրային հա՞րց: Դե այդպես էլ ասացեք: Հիմա՝ եթե Արփի Դավոյանի հարցը քննարկած չլինեինք, այլ՝ Նիկոլ Փաշինյանի, դարձյա՞լ պիտի ասեիք՝ «կադրային բնույթի հարց»: Երկրորդիվ՝ կուզենայի հասկանալ, թե սա ում ձեւակերպումն է: Դժվարանում եմ ՔՊ-ից որեւէ մեկին կասկածել, թեեւ ինձ ավելի շատ թվում է, որ սա «Վահագն Ալեքսանյանի բնույթի» ձեւակերպում է:

Թե բա՝ կադրային բնույթի հարցեր… Դրել՝ խեղճ Արփի Դավոյանին չոբանավարի մերժել են, հետո էլ հայտարարել, թե կադրային բնույթի հարցեր են քննարկել: Աղջիկ էր, էլի, չէ՞ր կարող, միթե, արդարադատության նախարար աշխատել: Խորհրդային ժամանակներում մի հին ու բարի անեկդոտ կար՝ ինքնաթիռի մասին: ՔՊ-ի այս նիստից հետո այն տեղին է պատմել՝ որոշակի փոփոխություններով: Ուրեմն, մի անգամ ստյուարդեսան մտնում է սալոն ու ժպիտը դեմքին հայտարարում՝ սիրելի ուղեւորներ, ես շնորհավորում եմ ձեզ, որովհետեւ դուք մասնակից եք պատմության մեջ մի աննախադեպ չվերթի: Մեր ինքնաթիռը վարում է Բիբի անունով շիմպանզեն, որին Աֆրիկայի ջունգլիներից երեկ են բռնել… Ինքնաթիռի սալոնում է՛լ ԱՊՀ ժողովուրդների ներկայացուցիչներ են՝ ռուսներ, բելառուսներ, ադրբեջանցիներ, տաջիկներ, ղազախներ եւ այլն: Իրարանցում է սկսվում, ուղեւորները բողոքում են՝ դուք իրավունք չունեիք առանց մեզ զգուշացնելու, անմիջապես իջեցրեք ինքնաթիռը… Մի ուղեւոր է միայն հանգիստ նստած՝ հայը: Կողքի ադրբեջանցին սրան հարցնում է.
- Вы не боитесь? Вы не слышали, что сказала стюардесса?... За штурвалом нашего самолета сидит обезьяна и управляет самолетом...
- Нет, не боюсь.
- Не боитесь?
- Чего мне бояться? У нас Никол Пашинян управляет государством- я не боюсь, стоит ли мне теперь бояться?
Կներեք վատ ռուսերենիս համար, բայց ասելս ի՞նչ է՝ մի երկրում, որտեղ Նիկոլը վարչապետ է, Արփի Դավոյանը չէ՞ր կարող արդարադատության նախարար լինել: 

Հետո էլ, երբ ՔՊ-ին ասում եմ քաղպոռնոգրաֆիա, նեղանում են: Կամեցող չեք, կամեցող… Թե բա՝ «կադրային բնույթի հարցեր»: Այնքան վախկոտ եք, որ վախենում եք պարզ ասել՝ քննարկել ենք Արփի Դավոյանի հարցն ու մերժել նրան: Բայց եթե ուզում եք իմանալ՝ իսկական կադրը դուք եք՝ Նիկոլի գլխավորությամբ, որովհետեւ Արփիի Դավոյանին, թե ձեզ ինչ վատություն էր արել, հասցրել եք պատգամավորի աստիճանի: Բերել եք՝ մինչեւ վերջ տարեք, մերժելը ո՞րս է: Հիմա, որ Արփի Դավոյանը ստորագրահավաք անի, ՔԿ-ի ԱՔ-ին (Արգիշտի Քյարամյանին) գործից հանի ու իր թեկնածությունը դնի, էլի՞ պիտի մերժեք: Վերջապես ուզում եմ հասկանալ՝ պատճառն ի՞նչ է, որ էդ աղջկան անընդհատ մերժում եք:

Մամուլով լուրեր են տարածում, որ Քյարամյանի դեմ հիմնականում գլխավոր դատախազն է գործում: Այդպես էլ գրել էին՝ «Նիկոլի ականջին կաթացնում է»: Այո, բայց վերջում ստորագրահավաքն Արփի Դավոյանն է, չէ՞, կազմակերպելու: Ասում են՝ շատ աշխատողին՝ շալե շապիկ: Արփի ջան, հեչ չնեղվես, հուպ տուր: Դու շատ կարեւոր գործ ես կատարում ՔՊ-ի շարքերում: Միքայել Մինասյան, Արգիշտի Քյարամյան, հաջորդը՝ Սասուն Խաչատրյան… Աչքդ էլ չթարթես, Արփի ջան, բոլորն էլ հեռացվելու ենթակա են՝ վարչապետի աշխատակազմ, ԱԺ խմբակցություն, ՍԴ, ՆԳՆ, ՊՆ, ԱԱԾ, գլխավոր դատախազ, տո հենց՝ Ալեն Սիմոնյան ու Նիկոլ Փաշինյան: Բա դու գիտես՝ ավգյան ախոռը ո՞նց են մաքրում: Բահը վերցնում ես ու մաքրում: Գիտեմ՝ դժվար է, բայց ես հոգով եւ սրտով քեզ հետ եմ, Արփի ջան: Վերջին շրջանի իմ բոլոր հոդվածներում, որտեղ նշել եմ քո գեղեցիկ անունը, միշտ ասել եմ, որ ես քո ֆանատն եմ: Հիմա էլ եմ ասում՝ ես քո ֆանատն եմ, առաջ, Արփի ջան եւ, որ կարեւոր է, դուխով: Նիկոլն իր փալասփուլուսով պետք է հեռանա: