Ինչպես են պաշտպանելու Ռամզան Քադիրովին կորոնավիրուսից

Ինչպես են պաշտպանելու Ռամզան Քադիրովին կորոնավիրուսից

Չեչնիայի Առողջապահության նախարար Էլխան Սուլեյմանովը հայտնել է, թե ինչպես են պաշտպանելու Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ը։ Ըստ այդմ, ներկայումս Քադիրովի շփման շրջանակը սահմանափակված է, բժիշկները ստուգում են բոլոր նրանց առողջական վիճակը, ովքեր գալիս են Քադիրովին այցի։  Ոեղացված է նաեւ նրա նստավայրի կամ այցելությունների ժամանակ այն տարածքների բուժհսկողությունը, ուր նա այցելում է։ Սուլեյմանովն ասել է, որ տեղական պաշտոնյաները չեն կարող արձակուրդ գնալ եւ ինքնավար հանրապետության նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները շարունակում են աշխատել, պահպանելով բուժցուցումները։