Երեխայի ստամոքսից հանել են բանալիների տրցակ

Երեխայի ստամոքսից հանել են բանալիների տրցակ

Մոսկվայի Մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության ինստիտուտի բժիշկները երեխայի ստամոքսից հանել են բանալիների տրցակ, բաղկացած երկու բանալուց։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Ըստ հաղորդման, յոթնամյա աղջնակի հայրը երեխային բերել է հիվանդանոց, ասելով, որ երեխան բանալիներ է կուլ տվել։ Վիրահատությունն անցել է բարեհաջող։ Երեխան իրեն լավ է զգում։ Արդեն հաջորդ օրը երեխան դուրս է գրվել հիվանդանոցից։