Հրապարակում ենք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետերերի իրական կառուցվածքը․ «ԶՊՄԿ» տնօրինություն

Հրապարակում ենք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետերերի իրական կառուցվածքը․ «ԶՊՄԿ»  տնօրինություն

Հաշվի առնելով, որ վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ կրկին անդրադարձ են կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության բաժնետիրական կառուցվածքին և կազմին՝ միայն իրենց (կամ հնարավոր պատվիրատուներին) հայտնի տրամաբանությամբ և շարժառիթներով հանգելով մտացածին, իրականության հետ որևէ աղերս չունեցող հետևությունների, Ընկերության Խորհուրդը և տնօրինությունը պաշտոնապես հայտարարում են.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկության և հրապարակայնության քաղաքականությանը, Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով սահմանված ժամկետից շուտ և դրա պահանջներից առավել, դեռևս 2019 թվականի օգոստոսի 5-ին հրապարակել է իր բաժնետիրական կառուցվածքը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից։ Այս տեղեկատվությունը հասանելի է ՀՀ Կենտրոնական բանկի www.cba.am և «ԶՊՄԿ» ՓԲԸ  www.zcmc.am կայքերում։

Ճշմարիտ տեղեկատվություն որոնողների համար ևս մեկ անգամ հրապարակում ենք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետերերի իրական կառուցվածքը։

Իսկ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության անվան և հեղինակության հաշվին, սեփական անձի կամ լրատվամիջոցի նկատմամբ ժամանակավոր հետաքրքրություն առաջացնելու մոլուցքով տարված անձանց հորդորում ենք իրենց երևակայությանը հագուրդ տալուն զուգահեռ հիշել այլ անձանց օրենքով պաշտպանվող և պետության կողմից երաշխավորված իրավունքների ու ազատությունների դեմ ոտնձգելու անթույլատրելիության և օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։

«ԶՊՄԿ» ՓԲԸ Խորհուրդ
«ԶՊՄԿ» ՓԲԸ Տնօրինություն