Նազենիին քեզնից պիտի պաշտպանենք, ոչ թե քննադատողներից

Նազենիին քեզնից պիտի պաշտպանենք, ոչ թե քննադատողներից

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ Երևանի Նորաձության Շաբաթի շրջանակում քննադատությունների արժանացած Նազենի Հովհաննիսյանին «պաշտպանության տակ է առել»։ Հենց տիկինն էլ պատասխանում է իր գրառմամբ, թե ինչու՞ է «թևերի տակ առել» դերասանուհուն․ «Կերպարը մարմնավորում էր Հայաստանում և սփյուռքում հայտնի, շատերի կողմից սիրված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով սոցիալական ցանցերում հարյուր հազարավոր հետևորդներ ունի»։

Տեսեք ինչ փութաջանությամբ ու սիրով է տիկինը «պաշտպանում» Նազենիին․ «Սիրված դերասանուհին ենթարկվում էր «քննադատության», բայց գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց»։ Նազենի Հովհաննիսյանը կարող էր պաշտպանվել ցանկացած  քննադատությունից, դա դերասանուհու համար անսովոր երևույթ չէ, բայց, ա՜յ, չի կարող պաշտպանվել Աննա Հակոբյանի գովասանքից, որն արվում է միտումնավոր։ Հանրության համար ինչքա՜ն հարգված ու սիրված դերասաններ, երգիչներ, գրողներ, զոհվածների ծնողներ, հարգարժան մարդիկ են եղել, որոնք այսօր հանրության «աչքի փուշն են դարձել»։

Հենց նրա համար, որ հանդիպել են Աննային, հենց նրա համար, որ մասնակցել են նրա ճաշկերույթին, հենց նրա համար, որ նա լավ է արտահայտվել նրանց մասին, հենց նրա համար, որ նա գրկել ու համբուրել է նրանց․․․ Կարծում եմ նա այդ մասին շատ լավ գիտե, դա իր զենքն է՝ սիրված ու հարյուր հազարավոր հետևորդ ունեցողների նշաձողը իջեցնելու․․․Այնպես որ Նազենիին ու մյուս սիրված, ճանաչված մարդկանց պետք է պաշտպանել Աննա Հակոբյանից։ Մեր Նազենին է,  կքննադատեն էլ, կգովեն էլ․․․ Բայց ա՜յ իր գովասանքը մահացու է, չվերկանգնվող։