Պետդեպը խոստովանեց. շփվում են Սիրիայի ահաբեկիչների հետ
Ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Սիրիայում իշխանությունը տապալած ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ միջնորդների միջոցով։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նրան հարցրել են՝ արդյո՞ք ԱՄՆ իշխանությունները շփվում են սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ։
«Մենք հնարավորություն ունենք, եթե դա բխում է մեր օրինական շահերից, շփվելու ցանկում ներառված ահաբեկչական կազմակերպությունների հետ: Կան որոշ բաներ, որոնք դուք չեք կարող անել օրինականորեն, բայց մարդկանց հետ երկխոսելը դրանց թվում չէ, երբ խոսքը վերաբերում է Սիրիայում տեղում խմբավորումների հետ շփվելու հարցին:
Մենք ունենք շփվելու բազմաթիվ եղանակներ, երբեմն ուղիղ՝ տարբեր խմբերի հետ, երբեմն միջնորդների միջոցով, ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ դրսում», - ասել է Միլլերը:
«Վերջին մի քանի օրերին մենք նման խորհրդակցություններ ենք անցկացրել։ Պետքարտուղարն ինքը բանակցություններ է վարել Սիրիայում ազդեցություն ունեցող երկրների հետ և կշարունակի դա անել։ Բայց ես չեմ պատրաստվում մանրամասնել այս խոսակցությունները: Ասեմ միայն, որ կան մի քանի առանցքային կետեր, որոնք մենք շեշտում ենք այս բոլոր զրույցներում։ Դրանցից մեկն այն է, որ մենք ցանկանում ենք ապագայում խուսափել էսկալացիայից...»,- հավելել է Միլլերը։
Կարծիքներ