Իսրայելը հարվածել է Սիրիայի ռազմական թիրախներին. ի՞նչ է հայտնի

Իսրայելը հարվածել է Սիրիայի ռազմական թիրախներին. ի՞նչ է հայտնի

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել սիրիական Թադմոր և T-4 ռազմավարական ռազմական օբյեկտներին։

Այս մասին պաշտոնապես հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել սիրիական Թադմոր և T-4 ռազմակայաններում մնացած ռազմական թիրախներին»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

ՑԱԽԱԼԸ «կշարունակի գործել Իսրայելի քաղաքացիներին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու ուղղությամբ», - հավելել են գերատեսչությունում: