Իմ ձայնը այնքան բարձր ու կարևոր է, ինչքան որ ես այն լսելի եմ դարձնում (նոր գրառում)

Իմ ձայնը այնքան բարձր ու կարևոր է, ինչքան որ ես այն լսելի եմ դարձնում (նոր գրառում)
 
Mariam Pashinyan

Yesterday at 13:16 ·

Ինչ էլ տեսնեմ այս գրառման մեկնաբանություններում, մեկ է չեմ ջնջելու այս գրառումս, ու ոչ էլ փակելու եմ մեկնաբանությունները, քանի որ նույնիսկ 0,001% կապ չունեմ էն ամենի հետ ինչ ասվում է: Գրեք ամենվերջին բառերը ու սարքեք ամենավերջ մեմերը, նկարներս ֆոտոշոփ արեք ինչքան ցանկանում եք: Դա ինձ չի խանգարելու: Կջնջեի ու կփակեի, եթե մեկնաբանությունները ճիշտ լինեին: Գրառման մեջ հստակ երևում է, որ խոսքս վերաբերվում է իրավիճակի խոցելիությունից ի շահ իրենց օգտվող խմբերին, քանի որ կան մարդիկ, ում չի հետաքրքրում ոչ բնությունը ոչ էլ տնտեսությունը, իրենց հետաքրքրում է հասարակակության մեջ ստեղծված անհամաձայնությունը, բայց իհարկե, խոսքը այսօր դարձել է շահարկումների ամենամեծ գործիքը, հետևաբար, բոլորը կողմերը կարող են օգտագործել իմ խոսքը այնպես ինչպես հարմար է, օգտատերերը` ըստ իրենց տրամադրության, ֆեյսբուքյան ֆեյքերը` ըստ իրենց օրվա աշխատանքի հանձնարարության:
Ու մի շատ կարևոր բան. Իմ ձայնը այնքան բարձր ու կարևոր է, ինչքան որ ես այն լսելի եմ դարձնում: Ինչ իրավիճակում էլ լինեմ, իմ ձայնը միշտ բարձր է լինելու և լսելի: Չեմ վախենում սեփական կարծիք ունենալուց: Նախընտրում եմ ասել այն ինչ մտածում եմ, թեկուզ եթե այն միանշանակ չի ընդունվելու, քան ասեմ այն, ինչին չեմ հավատում, բայց մեծամասնությունը ուզում է լսել:
Իսկ ֆոտոշոփերի, մեմերի ու ծաղրանքների վրա նույնիսկ ժամանակ չեմ ունենում նայել, էնպես որ, կարող եք շարունակել նույն ոգով:
Նաև, կարող եք շահարկել ու օգտագործել այս գրառումս:

 

 

 

Mariam Pashinyan

21 August at 12:26

Ուղղակի ծիծաղելի է, ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների ոգևորվածությունը այս իրավիճակում: Նաև բոլոր ուժերի ֆեյսբուքյան 'համակիրների' վերաբերմունքը, որ իրավիճակը վերածում են դրամայի, ինչ-որ բացկանչություններ, գոռգոռոցներ... Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք, ես իհարկե հասկանում եմ որ դուք օրերով ու շաբաթներով սպասում եք այսպիսի մի իրավիճակի Հայաստանի քաղաքական կյանքը բորբոքելու համար, բայց պատասխանատվություն կրեք էն ամեն ինչի համար ինչ ասում եք ու անում եք