Մեկնարկեց Դավիթ Համբարձումյանի գործով դատաքննությունը

Մեկնարկեց Դավիթ Համբարձումյանի գործով դատաքննությունը

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմը միջնորդեց որպես վկայի հարցաքննել մի քանի քաղաքացիների, որոնք ականատես են եղել դեպքերին:

Դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել:

Այսօվա նիստում սկսվեց դատաքննությունը, մեղադանքը ներկայացնում են մեղադրողները:

Հիշեցնենք՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ժ. 19։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ: Քաղաքապետը նաև բռնություն է գործադրել զենքով և որպես զենք հանդիսացող առարկաներով:

Քրեական գործով անցնում է նաև քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Նա ևս մեղադրվում է 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, Հերացի և Կորյուն խաչմերուկները փակած ցուցարարների հասցեին մոտ 5 րոպե հայհոյանքներ հնչեցնելու համար, որի ընթացքում բռնություն է գործադրել՝ ձեռքերով և ոտքերով հարվածել է ցուցարարներին:

Նախապատրաստական դատական նիստը հետաձգվել է տուժողների բացակայության պատճառով: