Հայաստանում Տիկ-Տոկ-ն արգելափակվեց

Հայաստանում Տիկ-Տոկ-ն արգելափակվեց

Վերջին մոտ մեկ ժամվա ընթացքում ֆեյսբուքյան օգտատերերը գրառումներ են անում այն մասին, որ Հայաստանում արգելափակվել է Տիկ-Տոկ ծրագիրը:

Այս մասին է փաստում նաև փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Վերջապես Հայաստանում արգելափակվեց Տիկտոկը։

Երկու շնորհակալություն մեր տնից )))»

Հիշեցնենք, որ «Տիկտոկը» Չինական զոցիալական ցանց է որտեղ 15 վայրկյանանոց տեսահոլովակներ էին տեղադրում, անգամ վարչապետի երեխաները շատ ակտիվ էին այդ ցանցում մինչև պատերազմը։

Ցանցի հիմնական օգտատերերը 10-ից 18 տարեկան են։

Վերջերս սկսել էին հակաքարոզչության տեսահոլովակներ տարածվել նույնիսկ ինքնասպանույթյան և սպանության վիդեոներ։