Վերջին զանգն այս տարի բոլորիս համար կունենա բոլորովին այլ նշանակություն. միասնական քննությունների հարցը ևս քննարկման փուլում է

Վերջին զանգն այս տարի բոլորիս համար կունենա բոլորովին այլ նշանակություն. միասնական քննությունների հարցը ևս քննարկման փուլում է

Այս պահին քննարկվում են մի քանի սցենարներ, թե ինչպես պետք է շարունակել ուսումնական գործընթաց և դրա հետ կապված բոլոր քայլերը։ Հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ լավատեսական մոտեցումումներ կան, բայց իրենք պատրաստ են նաև այլ սցենարների։

Խոսելով Վերջին զանգի մասին, Անդրեասյանը ասաց. «Վերջին տարիներին նախարարության քաղաքականությունն այն էր, որ Վերջին զանգը ոչ թե առավելապես արտաքին ճոխությունն ու ցուցադրական բաներն են, այլ հոգեվիճակն է, ուրախությունն է և այն իմաստավորումն է, որ կարծում եմ այս օրերին շատ ավելի մեծ չափով ու խորությամբ ենք անում։ Կարծում եմ՝ այս տարի Վերջին զանգը բոլորիս համար կունենա բոլորովին այլ նշանակություն»,- ասաց Անդրեասյանը։

Անդրադառնալով միասնական քննությունների թեմային, միասնական քննությունների հնարավոր հետաձգման շուրջ պտտվող խոսակցություններին, Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս մասով ևս դեռևս հստակություններ չկան, քննարկումներ են ընթանում։

«Այս շաբաթ էլ քննարկումները շարունակվելու են, հասկանալու ենք, թե որ սցենարի դեպքում ինչպես պետք է վարվել, որ սցենարի դեպքում ինչպիսի լուծումներ են պահանջվում, այդ թվում՝ էլեկտրոնային։ Առաջիկայում նախարարությունը քննարկումների արդյունքում կտեղեկացնի»,-նշեց ԿԳՄՍ փոխնախարարը։