Ֆինլանդիայում ստեղծել են օծանելիք, որի մեջ մարդկային քրտինքի կա

Ֆինլանդիայում ստեղծել են օծանելիք, որի մեջ մարդկային քրտինքի կա

Ֆիննական Mirum Helsinki ընկերությունը պատրաստել է Creative Essence անունով օծանելիք, որի բաղադրության մեջ նաեւ մարդկային քրտինք կա։ Այս մասին հայտնում է Flash Nord-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ յուրաքանչյուր աշխատակցից վերցրել են քրտինքի կաթիլներ։ Թե որքան կարժենա այդ օծանելիքը շուկայում, դեռ հայտնի չէ։

Ստեղծողները հայտարարել են, որ նոր օծանելիքը մարմնավորում է իրենց ստեղծագործական պոռթկումը, ինքնանվիրումն ու եռանդը։