Վտանգն անցե՞լ է. Զելենսկին Դոնեցկում շփվել է զինվորականների հետ

Վտանգն անցե՞լ է. Զելենսկին Դոնեցկում շփվել է զինվորականների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Դոնեցկի մարզ և զրուցել զինվորականների հետ՝ տարածաշրջանի մուտքի մոտ գտնվող հանրահայտ կոթողի մոտ։ Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է Facebook-ում։

Նրան ուղեկցել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, «Խոլոդնի Յար» 93-րդ առանձին մեքենայացված բրիգադի նախկին հրամանատար Պավել Պալիսան։

Հիշեցնենք՝ նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ արդյունավետ շփումներ է ունեցել իր ռուս և ուկրաինացի գործընկերներ Պուտինի և Զելենսկու հետ:

Նրա խոսքով՝ կողմերն էականորեն սահմանել են հրադադարի ուրվագծերը, պնդել նաև, որ շատ շուտով հնարավոր է խոսել երկարաժամկետ զինադադարի մասին: