Վերջը պարզվե՞ց, թե շունն ումն էր․․․

 Վերջը պարզվե՞ց,  թե շունն ումն էր․․․

Երեկ մի հետաքրքիր հարց էր տրվել Նիկոլ Փաշինյանին․

Tigran Kocharyan Պարոն վարչապետ, իսկ պարզվե՞ց կոռոնավիրուսը ում շունն էր։

 Ըստ էության հումորային հարցը հռետորական հնչեղություն ուներ։ Կասեի, որ հանրությանը շատ հետաքրքրող հարց էր։ Կասեք՝ ի՞նչից իմացաք, որ հանրությանը հետաքրքիր է։ Ասեմ․ երբ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կորոնավիրուսի հարցը լրջացնել, որ մարդիկ լրջանան ու տներում մեկուսանան, անպայման նրան հիշեցնում են ֆեյսբուքյան իր գրառում հայտարարությունը, որն արել էր մարտի 1-ին, երբ Գոլդեն Փելեսում արդեմ մեկուսացվել էին մեր հայրենակիցները․

«․․․կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի»:

Այստեղ են ասում՝ ղեկավարն իր խոսքը «տասը անգամ պիտի չափի, նոր կտրի»։
Հարցը լայքել էին 535 հոգի։ Այնպես որ պիտի բարձրաձայնվեր։ Գրում եմ Տիգրանին՝ հարցիդ պատասխանե՞ց Փաշինյանը։

-Ճիշտն ասած չեմ դիտել նաև այս եթերը,- պատասխանում է։  

Ասեմ, որ շատերն են ասում, որ չեն դիտել կամ էլ կիսատ -պռատ են  դիտել։ Երբ Տիգրանին հումորով ասացի՝ «Բա հարցը տալիս եք, պատասխանը չեք ուզու՞մ իմանալ»,  «տակ չմնաց»՝ իսկ դուք ինչու՞ չեք նայել․․․

Հարցի պատասխանն իմանալու համար շատերին դիմեցի, բոլորն էլ թե՝ դե մի քիչ նայեցինք, չգիտենք։