Իշխանությանը բտում ենք, որ ի՞նչ․․․

Թանկացումների, հարկերի կտրուկ բարձրացման հետ կապված, քաղաքագետները հաճախ են ասում՝ այս իշխանությունը ռեկետ է անում։ Ռեկետը կազմակերպված հանցագործություն է, որն օգտագործվում է բռնությամբ, սպառնալիքով։ Վերջին շրջանում հենց այդպես էլ արվում է։ Հեռու չգնամ։ Հենց մեր Ազատության պողոտայի բազմահարկ շենքերից մեկի քթի տակ շենք էին կառուցում։ Շենքի բնակիչներն այդ ի՜նչ աղմուկ- աղաղակ բարձրացրին, որ իրենց լույսը կտրում ու շենքի հենց էթի տակ շինություն էին կառուցում։ Ոստիկանները եկան- լցվեցին, քանի շաբաթ այդտեղից դուրս չեկան, բողոքողներին ոստիկանություն տարան ու սպառնալիքի միջոցով լռեցրին։ Երբ հարցրի՝ ինչու՞ եք լռել, ասացին, որ հավաստիացրել են, որ երկհարկանի կառույց է լինելու։
Հիմա տարածքով անցնում ու տեսնում եմ, որ նոր կառուցած շինության բարձրությունը համարյա բազմահարկին հասնում է, չգիտեմ, թե էլ ինչքան են բարձրացնելու․․․ Հիմա սա ռեկե՞տ էր, թե՞ ավելի բեթար։ Մի այլ նյութում կանդրադառնամ նոր կառույցին ու լուսանկարներ կտրամադրեմ։ Անցնեմ բուն նյութին։ Ասում են՝ այս իշխանությունը ռեկետ է անում։ Գտնում եմ, որ ռեկետ բառը այդքան դաժան իմաստ արտահայտելով, շատ նուրբ բառ է այս իշխանության համար։ Ռեկետի ժամանակ հավաքելով տուրքը, սովորաբար հանցավոր կազմակերպությունները երաշխավորում են գործարարների պաշտպանությունն այլ հանցավոր խմբերից կամ միայնակ հանցագործներից։ Կայուն վճար ապահովելու դեպքում, ռեկետերները ձգտում են իրենց վրա վերցնել գերագույն իրավարարի դերը վիճելի հարցերում, որոնք կապված են իրենց հաճախորդների գույքային վիճաբանությունների հետ։ Այսինքն նույնիսկ ռեկետերը իր վրա պարտավորություն, պաշտպանության, իրավարարի ֆունկցիա է վերցնում, երբ տուրք, հարկ են վճարում։ Մենք հարկ ենք վճարում՝ առանց երաշխավորության։ Ոչ մեր սեփականությունն են երաշխավորում, ոչ անվտանգությունը, ոչ էլ տարրական սպասարկումը։ Օրինակները բազմահազար են։ Իշխանությանը բտում ՝ մենք մնում քաղցած ու առանց անվտանգության։ Ոչ մի երաշխավորություն։ Հիմա սա ռեկե՞տ է, թե՞ ռեկետից բեթար։
Կարծիքներ