Մասկը հայտարարել է, որ Թրամփի ձերբակալությունը թույլ կտա նրան վերընտրվել

Մասկը հայտարարել է, որ Թրամփի ձերբակալությունը թույլ կտա նրան վերընտրվել

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալությունը կապահովի նրա վերընտրությունը 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։

«Եթե դա տեղի ունենա, Թրամփը կվերընտրվի ջախջախիչ հաղթանակով»,- գրել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Մանհեթենի շրջանային դատախազությունից իրեն հայտնել են, որ երեքշաբթի օրը՝ մարտի 21-ին, իրեն ձերբակալելու են։