Ալիկ Պետրոսյանի որդին ՀՀ պատվավոր հյուպատոսն  է Մոլդովայում 

Ալիկ Պետրոսյանի որդին ՀՀ պատվավոր հյուպատոսն  է Մոլդովայում 

Մամուլում հրապարակումներ էին եղել, որ նախկին պատգամավոր, գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել էր ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին առնչվող քրեական գործի շրջանակներում։ «Հրապարակ»-ը կապվեց գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, պարզելու, թե արդյոք նա այդ մասով ցուցմունք տվե՞լ է։ Սիլվա Համբարձումյանն ասաց, որ ոչ, և որ գործը իր 14 միլիոն դոլարի կաշառքին չի առնչվում։ 

Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Ալիկ Պետրոսյանը  կասկածվում է փողերի լվացման մեջ։ Աղբյուրը մեզ հայտնեց, որ խոսքը 14 միլիոնի մասին է, որն Արամ Հարությունյանը տվել է Ալիկ Պետրոսյանին, որ լվանա։

ՀՔԾ-ն այս գործով որևէ մանրամասն չի հայտնում, անգամ այն` նա ձերբակալվել է, թե ոչ։ Ինչպես մեզ հետ զրույցում ասացին իրավապահ որոշ շրջանակներից՝ հիմնական մտավախությունն այն է, որ հանկարծ չվնասեն արտերկիր հայկական բրենդներ՝ գինիներ ու կոնյակներ արտահանողի գործարար համբավը։ Հիշեցնենք, որ ձերբակալված է եղել նաև Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը, որը, սակայն, ավելի ուշ ազատության մեջ էր և գտնվում էր դատարանի դիմաց: 

Չենք բացառում, որ այստեղ դեր ունի նաև այն, որ Ալիկ Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը,Հայաստանի պատվավոր հյուպատոսն է Մոլդովայում։