Twitter-ը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի նախընտրական արշավի օգտահաշիվը

Twitter-ը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի նախընտրական արշավի օգտահաշիվը

Twitter սոցիալական կայքը ժամանակավորապես արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի օգտահաշիվը՝ մի տեսանյութի պատճառով, որտեղ, ըստ սոցիալական կայքի ղեկավարության, առկա էին կեղծ տեղեկություններ կորոնավիրուսի մասին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ավելի վաղ նույն տեսանյութը Թրամփի էջից հեռացրել էր նաեւ Facebook-ը, կրկին պատճառաբանելով, որ այն պարունակում է կեղծ տեղեկություններ կորոնավիրուսի մասին։ Տեսանյութը պարունակում է կադրեր Թրամփի Fox News-ին տված հարցազրույցից, որտեղ վերջինս ասում է, որ երեխաները գործնականում ընկալունակ չեն կորոնավիրուսի հանդեպ։