Միանում եմ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը. Դավիթ Շահնազարյան

Միանում եմ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը. Դավիթ Շահնազարյան

Դավիթ Շահնազարյանը, որ օրերս գտնվում է առաջնագծում, հայտարարել է, որ միանում է Վազգեն Մանուկյանի այսօր արված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը գրել էր.

«Հայրենակիցնե՛ր,

Մենք այժմ, չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։

Վտանգված է ոչ միայն Արցախը,այլև Հայաստանը և հայության ապագան։

Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։

Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։

Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

 

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ