Արտաքին ֆինանսական օգնությունն էլի կկրճատեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկրճատի նախկինում սահմանված «արտակարգ բյուջետային ծախսերը» 3 միլիարդ դոլարով, որից 2,5 միլիարդը նախատեսված էր արտաքին ֆինանսական օգնության ցուցաբերման համար։ Այս մասին հայտնում է Semafor պարբերականը, վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին։
Վերոնշյալ 2,5 միլիարդ դոլարը, որը Թրամփը կրճատելու է, նախատեսված է եղել տրամադրել այն ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում էին միգրանտների եւ փախստականների հարցերով։ Այս հոդվածի ներքո է եղել նաեւ Մոլդովայի եւ Վրաստանի տնտեսությունների զարգացման համար կատարվելիք հատկացումները, ինչպես նաեւ՝ ներառականության ապահովման հետ կապված ծրագրերը։ Կրճատումները ամենայն հավանականությամբ չեն ազդի դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնության վրա։
Կարծիքներ