Մեսսին դուրս է մնացել «Ոսկե գնդակի» հավակնորդների թոփ-եռյակից

Մեսսին դուրս է մնացել «Ոսկե գնդակի» հավակնորդների թոփ-եռյակից

Goal պարբերականը ներկայացրել է «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդների թարմացված ցուցակը։ Առաջատարը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին է։ Երկրորդ հորիզոնականում «Յուվենտուսից» Քրիշտիանու Ռոնալդուն է, իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր սիթիից» Քեյվին դե Բրեյնեն։

Որքան էլ զարմանալի է, հավակնորդների թոփ-եռյակից դուրս է մնացել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Նա չորրորդ հորիզոնականում է, իսկ ցանկում հաջորդաբար գալիս են Թոմաս Մյուլլերը, Քարիմ Բենզեման, Նեյմարը, Կիլիան Մբապեն եւ Ջեյդոն Սանչոն։