Տիկին, Նիկոլը հենց ձեզ «ժերտվա» տալով է հունիսի 12-ն ամփոփելու․․․

Տիկին, Նիկոլը հենց ձեզ «ժերտվա» տալով է հունիսի 12-ն ամփոփելու․․․

Լրագրողների հարցին , թե ինչու՞ է Անահիտ Ավանեսյանը հետին ամսաթվով ստորագրել «Զարյա 3»–ի կիրառման թույլտվությունը, առողջապահության նախարարը «միշտ պատրաստ» -ի կեցվածքով»  չքմեղանում է․ 

-Ի՞նչ է նշանակում հետին թվով։ Որևէ հետին թիվ չկա, չեմ կարծում, թե այստեղ ինտրիգ կա։ Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա, պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը, մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել։ 

Թե ինչպես է նախարարուհին  բացատրում հրամանի թույլտվության  տարբեր կարգերը և թե միջազգային ինչ ընկերությունների փորձով է առաջնորդվել, դա թողնենք իր խղճին և ոչ թե սրբագրումներին, բայց որ ակնհայտ է, որ ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի նշանակած բոլոր նախարարների, պաշտոնյաների  հրամանի  ընթացակարգը մեկն է՝ Նիկոլի թելադրանքը, վիճելի չէ։ Տիկին նախարարուհին պետք է հիշի, որ այդ հրամանը կատարողներից շատերին՝ ի ցույց «անտեղյակ մարդկանց», պատժում է հենց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում, դուք անում եք․․․ Սրբագրումներն անգամ կատարում եք նրա հրամանով։ Ձեր նմաններին ժողովրդի ձեռքը տալով է նա փորձում իր փրկությունն ապահովել։ 
Տիկին, Նիկոլը հենց ձեզ «ժերտվա»– տալով է հունիսի 12-ն ամփոփելու․․․ Հասկացեք, նայեք ձեր շուրջը և խելքի եկեք, մի ասեք այնպիսի բաներ, որոնց տակից հետո չեք կարողանալու դուրս գալ։