Էն գլխից էլ դու ճանապարհ փակող ես եղել․․․

Էն գլխից էլ դու ճանապարհ փակող ես եղել․․․

Մարդու ուղեղում չի տեղավորվում, որ մի քանի իբր թե ակտիվիստ ճանապարհ են փակում, 120 հազար հայի սովի մատնում, մեր փորձանք իշխանությունն էլ դիմում է ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, Արևելք- Արևմուտքին, թե՝ եկեք մեզ փրկեք էդ ակտիվիստներից։ Հետո էլ խռովում, որ լավ չեն ասում՝ ճանապարհը բացեք: Մնում է հարցնել՝ բա ու՞մ վրա էիր հույսդ դրել, երբ Արցախում մինչև վերջին զինվորին հետ կանչեցիր, ծանր ռազմատեխնիկան  հանեցիր։ Ռուսաստանի ռազմական օգնությունից հրաժարվեցիր, թե բա քաղաքական գնահատական չտվին։ Ի՞նչ նպատակ էիր հետապնդում, երբ   Արցախը «տկլոր, անզեն էիր  թողնում»։ Պատճառ չե՞ն, որ մարդիկ մտածեն, Արցախը հորով մորով անելուց հետո, երբ արդեն նրա անունն էլ չէիր ուզում տալ, հիմա էլ  այնտեղ ապրող հայության «գլխին ես բամփում»։

Հիմա ումի՞ց ես բողոքում, որ Արցախը հանձնել ես, թշնամին էլ  քո հանձնած տարածքին ուզում է տիրություն անել։ Ճար լիներ Արցախի հետ արցախահայությանն էլ կհանձնեիր։ Բայց դե ճար չկար։ Լաչինի միջանցքը փակումը հենց այն հնարն է, որով այդ հարցն էլ ես ուզում լուծել։ Երեխեքի միջոցով ճանապարհը փակել, իշխանության ես  եկել, լավ կիմանաս, թե ինչու՞ էկոլոգների միջոցով են մեր ճանապարհը փակել։ Իսկը քո ճանապարհով են այս մարդիկ հարցեր լուծում։ Հղի կանանց ու մանկասայլակներով էիր ճանապարհ փակում, դպրոցից երեխեք էիր հանում, Հայաստանի ճամփեքը փակում։ Էն գլխից էլ դու ճանապարհ փակող ես եղել․․․ Հիմա ցույց ես տալիս, թե նո՞ր ես գլխի ընկել, թե ինչու են ճանապարհ փակում։ ։ Ինչ էլ միամիտն ես։