Ինչին է սպասում Մխիթարյանը, կտեղափոխվի՞ նա «Յուվենտուս»

Ինչին է սպասում Մխիթարյանը, կտեղափոխվի՞ նա «Յուվենտուս»

Միջազգային մարզական մամուլում վերջին օրերին կրկին լուրեր են շրջանռվում, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է ընթացիկ մրցաշրջանից հետո՝ տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ տեղափոխվի իտալական հայտնի մեկ այլ ակումբ՝ Թուրինի «Յուվենտուս»։ Բանն այն է, որ հայազգի աստղը դեռևս չի երկարաձգել գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ, որն ավարտվում է այս ամառ։ Այս պարագայում Մխիթարյանի տեղափոխությունը «Յուվե» բավականին հեշտ կարող է ստացվել, քանի որ արդեն ամռանը Մխիթարյանը կարող է հեռանալ Իտալիայի մայրաքաղաքից ազատ գործակալի կարգավիճակով։

Ըստ տարբեր հրապարակումների՝ «Յուվենտուսի» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստին տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ առաջարել, սակայն Մխիթարյանն անգամ այս պարագայում դեռ հստակ որոշում չի կայացրել, որոշել է սպասել։ Ասում են՝ Մխիթարյանն ինքը դեմ չէ Հռոմում կարիերան շարունակելուն: Նա իրեն հիանալի է զգում «Ռոմայում», որտեղ բնակություն է հաստատել ընտանիքի հետ, սակայն  շատ բան կախված է նրանից, թե ով կգլխավորի «Ռոման» ընթացիկ մրջաշրջանից հետո և որ տեղը կզբաղեցնի թիմն Ա Սերիայի առաջնությունում։

Եթե ​​հռոմեացիները հայտնվեն եվրագավաթային գոտուց դուրս, ապա «Ռոման» չի կարողանա թիմում պահել Մխիթարյանին։ Ամեն ինչ կախված է նաև նրանից, թե «Ռոման» ինչ կարգավիճակում կավարտի մրցելույթները Եվրոպա լիգայի առաջնությունում։ Թիմը, հիշեցնենք, հայտնվել է Եվոպա լիգայի կիսաեզրափակչում, որի շրջանակում կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և եթե «Ռոման» կարողանա հաղթել մրցաշարում, ինքնըստինքյան կհայտնվի Եվրագավաթային մրցաշարում։

Մխիթարյանն այս մրցաշրջանում 39 հանդիպում է անցկացրել՝  իր ակտիվում ունենալով 11 գոլ և նույնքան գոլային փոխանցում: