Սեպտեմբերից դասերը լիարժեք կարող են բացվել, բայց․․․

Սեպտեմբերից դասերը լիարժեք կարող են բացվել, բայց․․․

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշում է, որ սեպտեմբերից դպրոցներում դասերը լիարժեք կարող են բացվել, բայց դրա համար պետք է կատարել կանխարգելիչ միջոցառումները՝ դիմակ կրել, ձեռքերն ախտահանել և պահել սոցիալական հեռավորությունը։

Հարությունյանը իր լայվում նաև անդրադարձավ դպրոցական խնջույքների վերաբերյալ իրեն հասած լուրերին․

«Գուցե ձեր երեխաները ասիմպտոմ տանեն, բայց սիրելի երեխաներ, բալիկներ, դուք վտանգում եք ձեր տատիկների և պապիկների կյանքը։ Եթե կրեք դիմակներ, պահեք սոցիալական հեռավորություն և ախտահանեք ձեռքեր, ապա սեպխտեմբերից լիարժեք դասերը կարող են բացվել, մենք ունենք հնարավորություն դասերը վերսկսելու», -ասաց նախարարը։