«Մաշալյանի հայտարարությունը թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականության վկայությունն է». Վահագն Թևոսյան

«Մաշալյանի հայտարարությունը թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականության վկայությունն է». Վահագն Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է մի բան հաշվի առնել, որ Պոլսո պատրիարքները չեն կարող, եթե կուզեք՝ նույնիսկ իրավունք չունեն կոշտ քայլեր կամ հայտարարություններ անել տեղական իշխանությունների քաղաքականության վերաբերյալ:

Պոլսո պատրիարքները, որպես կանոն, անվտանգության բարձիկ են եղել թուրքական հակահայկական քաղաքականության և տեղի հայ բնակչության արանքում: Մաշալյանի հայտարարությունը չի վկայում այն մասին, թե ինչպիսին է Մաշալյանը: Այն վկայում է, թե ինչպիսին է թուրքական իշխանությունների հակահայ քաղաքականությունը, ու թե որքան մեծ վտանգներ է այն իր մեջ պարունակում:


Իմ կարծիքով, ինքնանպատակ հերոսությունը, հայկական համայնքների անվտանգության հաշվին, անընդունելի է»:

Հիշեցնենք, որ խոսքը Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հայտրարաույթան մասին է։ Պատրիարքը քննադատել էր ԱՄՆ Սենատին ցեղասպանության բանաձևը ընդունելու համար: