Միլլա Յովովիչը ցուցադրել է իր վեց ամսական երեխային

Միլլա Յովովիչը ցուցադրել է իր վեց ամսական երեխային

Հոլիվուդյան դերասանուհի Միլլա Յովովիչը հրապարակել է լուսանկար իր ինստագրամյան էջում, որտեղ պատկերված է նրա կրտսեր դուստրը՝ Օշին Լարկ Էլիոթը։ Այս մասին հայտնում է UNIAN լրատվական գործակալությունը։ Երեխան արդեն վեց ամսական է։

Յովովիչի բաժանորդները հիացական մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ, նշելով, որ առանց հարդարման միջոցների նա ավելի լավ տեսք ունի։