Huawei-ին վտարել են Մեծ Բրիտանիայից

Huawei-ին վտարել են Մեծ Բրիտանիայից

Մեծ Բրիտանիայի իշխանությունները չինական Huawei տեխնոլոգիական հսկայի մասնաճյուղին վտարել են երկրից։ Նշենք, որ ընկերությունը պատասխանատու էր Մեծ Բրիտանիայում 5G կապի զարգացմամբ։ Այս մասին հայտնում է Guardian-ը։ Կառավարության որոշման մասին հայտարարել է թվային տեխնոլոգիաների նախարար Օլիվեր Դաուդենը։ Վերջինս ասել է, որ որոշումը կայացվել է ազգային անվտանգության խորհրդում, նախագահությամբ վարչապետ Բորիս Ջոնսոնի։ Որոշման կայացման հիմքում դրվել է Կիբերանվտանգության ազգային կենտրոնի տրամադրած մասնագիտական եզրակացությունը։ Բրիտանական կառավարությունը կարծում է, որ չինական տեխնոլոգիական հսկայի հետագա ներկայությունը 5G կապի ոլորտում կարող է հարվածի տակ դնել բրիտանական բիզնեսն ու օգտատերերի անվտանգությունը։ Նշենք, որ այս ամենով հանդերձ, հայտնի է, որ բրիտանական ընկերությունները կկարողանան Huawei-ի տեխնոլոգիաներին փոխարինել ամբողջապես միայն 2027 թվականին։ Huawei-ն այս որոշումը արդեն հիասթափեցնող է որակել։