Ընդունվել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ բանաձևի նախագիծը

Ընդունվել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ բանաձևի նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել ԱՄՆ-ի բանաձևի նախագծին, որը կոչված է աջակցել Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև զինադադարի նոր առաջարկին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից՝ 14-ը:

ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւը բաղկացած է յոթ կետից, որոնցից առաջինը կոչ է անում ՀԱՄԱՍ-ին ընդունել համաձայնագիրը, ինչպես նաև «կոչ է անում բոլոր կողմերին ամբողջությամբ կատարել դրա դրույթները՝ առանց որևէ պայմանի կամ ուշացման»:

Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է, որ եթե հրադադարի շուրջ խորհրդակցությունները ձգձգվեն ավելի քան վեց շաբաթ, ապա «հրադադարն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են»։ Բանաձևը նաև կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին աջակցել համաձայնագրի իրականացմանը և վերահաստատում է Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը երկու պետությունների խաղաղ գոյակցության հիման վրա լուծելու իրենց հանձնառությունը։