Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ

Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկություն՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,- ասված է հրամանագրում: 

Հիշեցնենք, որ երեկ մենք գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ Արմավիրի 29-ամյա մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կնշանակվի փոխվարչապետի պաշտոնում, նա այդ պաշտոնում փոխարինելու է վերջերս Պնախարար նշանակված Սուրեն Պապիկյանին։

Վերջին շաբաթում իշխանական տարբեր շրջանակներում ակտիվ քննարկվում էր, թե ում բախտ կվիճակվի ստանձնել այդ պաշտոնը, տարբեր թեկնածունների անուններ էին քննարկվում, ընդհուպ մինչև ոչ իշխանական թիմից պրոֆեսիոնալ կադրերի մասին էին խոսում։ Սակայն, ինչպես երեւում է, հերթական անգամ գնացել էն հարմար թեկնածու նշանակելու տրորված ճանապարհով։