Եթե Թուրքիան զորքեր մտցնի Լեռնային Ղարաբաղ, դա կընդլայնի հակամարտությունը․ Ալեքսեյ Պուշկով

Եթե Թուրքիան զորքեր մտցնի Լեռնային Ղարաբաղ, դա կընդլայնի հակամարտությունը․ Ալեքսեյ Պուշկով

Ռուսաստանի Դաշնային Խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը արձագանքելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայի այն հայտարարությանը, թե եթե Բաքուն դիմի, Թուրքիան զորք կմտցնի Ղարաբաղ, ասել է, որ եթե Թուրքիան նման բան անի, ապա դա կընդլայնի հակամարտությունը։

«Թուրքական զորքը Ղարաբաղու՞մ։ Դա կընդլայնի հակամարտությունը եւ այն կդարձնի միջազգային, որով կբացառվի խաղաղ գործընթացը, չհաշված նաեւ անցյալի ուրվականների վերածնունդը»,- գրել է Պուշկովն իր թվիթերյան էջում։