Ինչու են Փաշինյանին դիմավորել Սոչիի «Կրասնի օկտյաբր կոլտնտեսության հաշվապահը, գիշերային պահակն ու պահեստապետը»

Ինչու են Փաշինյանին դիմավորել Սոչիի «Կրասնի օկտյաբր կոլտնտեսության հաշվապահը, գիշերային պահակն ու պահեստապետը»

Այսօր Սոչի են մեկնել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Արդեն հայտնի է, որ տեղի է ունենալու եռակողմ հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ուշագրավ է այն, որ Սոչիում եւ Նիկոլ Փաշինյանին, եւ Իլհամ Ալիեւին առանձնապես ներկայացուցչականության առումով աչքի ընկնող պաշտոնյաներ չեն դիմավորել։ Նույնիսկ այն դեմքերը չէին, որոնց սովոր ենք տեսնելու էկրաններին՝ ռուսական քաղաքական էլիտայի վերնախավից։

Գուցե «ձվի մեջ մազ ենք որոնում», կամ գուցե մասնագետներն ասեն, որ աշխատանքային այցերին բնորոշ արարողակարգի համաձայն` կարիք չկա, որ, օրինակ, առաջին էշելոնից պաշտոնյա դիմավորի, բայց նույնիսկ եթե այդպես է, դա չի նշանակում, որ պետության ղեկավարին պետք է դիմավորեն, պատկերավոր ասած՝ Սոչիի «Կրասնի օկտյաբր» կոլտնտեսության հաշվապահը, գիշերային պահակն ու պահեստապետը։