Հայաստանի գլխավոր «լվացարարուհին» կամ հակակոռուպցիոն հեղափոխության կոռուպցիոն արդյունքները․ մաս 3-րդ

Հայաստանի գլխավոր «լվացարարուհին» կամ հակակոռուպցիոն հեղափոխության կոռուպցիոն արդյունքները․ մաս 3-րդ

Իր տեսաուղերջում Միքայել Մինասյանը տեղեկացնում, է, որ Հռոմում հանդիպել է ՀՀ այն ժամանակվա ԱԱԾ ղեկավար Վանեցյանի հետ։ Նա հայտնել է, որ հանդիպման նպատակը Փաշինյանի մեսիջը տեղ հասցնելն է, այն մասին, որ Մինասյանը պետք է որոշակի գումար փոխանցի Աննա Հակոբյանի ենթակայության տակ գտնվող հիմնադրամների հաշիվներին, որի դիմաց խոստացվել է, որ Մինասյանի անունը չի երեւա որեւէ հակակոռուպցիոն արշավում։ Իսկ Մինասյանը չպետք է վերադառնա Հայաստան։ Կոռուպցիոն սկանդալների պրոցեսը Հայաստանում սկսում է թափ հավաքել։ Խոշոր ընկերությունները հայտնվում են քրեական հետապնդման մեջ, բաժնետերեին ստիպում են հրաժարվել իրենց մասնաբաժիններից հօգուտ կամ պետությանը, կամ մասնավոր անձանց, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն վարչապետի ընտանիքի հետ։ Մի շար փորձագետներ կարծում են, որ Աննա Հակոբյանը մամուլում «սլիվներ» է կազմակերպում իր կողմից ղեկավարվող «Հայկական ժամանակ» թերթի միջոցով։ Միաժամանակ նաեւ նա շատ գործարարների խնդիրների համար դարձել արդյունավետ հարց լուծողը։ Փոփոխելով օրենսդրությունը հիմնադրամների մասին, Հայաստանի կառավարությունը թույլատրել է բարեգործական հիմնադրամներին զբաղվել տնտեսական գործունեությամբ։ Դա թույլ է տվել, որպեսզի Աննա Հակոբյանի «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամները պաշտոնապես դառնան փայատերեր Հայաստանում հաջողված բիզնես ոլորտներում։ Միակ բանը, որը դուրս է մնացել Հայաստանի կառավարության ուշադրությունից հիմնադրամների նվիրատուների թափանցիկությունն է։ Աննա Հակոբյանը մեկնաբանել է նվիրատվությունների ծագման մասին հարցը հետեւյալ կերպ․ «Ինձ համար անձամբ գումարների ծագումը նշանակություն չունի։ Ինչպիսի փողեր էլ դրանք եղած լինեն, մենք միեւնույնն է կօգտագործենք դրանք ամենաբարի նպատակների համար, ամենաճիշտ եւ ամենաօգտակար նպատակների համար։ Այն գումարը, որն ինչ որ մեկին ինչ որ կերպ հասել է ինչ որ ձեւով, եթե մնա նրա մոտ, ապա օգուտ չի տա, քան, եթե հայտնվի մեզ մոտ»։ Հարց է առաջանում, իսկ արդյոք Աննա Հակոբյանի հովանու ներքո գործող հիմնադրամները գործիք չեն, որոնց օգնությամբ կարելի է «հետապնդումից ազատվել փրկագնով»։ Եթե պատասխանը լինի հաստատական, ապա ստացվում է, որ ստեղծվել է մի ենթակառուցվածք, որը, հստակ ղեկավարությամբ վարչապետի տիկնոջ, ծառայում է այն բանին, որպեսզի նախկին օլիգարխները կարողանան «գնել իրավունքը» Հայաստանում բիզնեսը շարունակելու։ Տեսադաշտում հայտնված օլիգարխները դառնում են իրավապահների կողմից քրեական հետապնդման օբյեկտներ, սակայն նրանք, ովքեր վճարել են, շարունակում են աշխատել տնտեսության տարբեր ճյուղերում, պահպանելով մենատիրական դիրքերը։ Դեռեւս ամենաառաջին երեւանյան ցույցերն աջակցած Գագիկ Ծառուկյանը եւ իր ընտանիքը խոշոր նվիրատվություններ են կատարել այդ հիմնադրամներին հենց խոշոր քաղաքական իրադարձությունների նախաշեմին։ Այսպես, Գագիկ Ծառուկյանի դուստրերը նվիրառվություններ են կատարել նախքան պառլամենտական ընտրությունները, որոնց արդյունքում Ծառուկյանի կուսակցությունը կարողացավ թվով երրորդ խմբակցությունը դառնալ պառլամենտում։ Ընդ որում, իրավապահները աչք են փակել ըստ էության ակնհայտ ընտրակաշառքների վրա, ինչը դժվար թե հնարավոր լիներ, առանց Հայաստանի վարչապետի լուռ համաձայնության։ Լուրեր են տարածվում նաեւ, որ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի որդին մտադիր է ամուսնանալ վարչապետի դստեր հետ եւ բիզնես համագործակցությունը ամրապնդել ընտանեկան միությամբ։ Փաշինյանն էլ մասնակցել է Հայատանի ամենահարուստ օլիգարխ Գագիկ Ծառուկյանի դստեր եւ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությանը։ Անձամբ շնորհավորելով նորապսակներին, նա նրանց ծնողների համար մի օրինագիծ ընդունեց, որով իրանական ցեմենտը լրացուցիչ մաքսային պարտավորությունների տակ դրվեց, եւ այդպիսով բարենպաստ կոնյուկտուրա ստեղծել Գագիկ Ծառուկյանի խոշորագույն ցեմենտի գործարանի համար։ Ճիշտ նույնպես եւ արեցին Սամվել Ալեքսանյանի հետ, ով գումարներ ծախսեց Փաշինյանի աներորդու՝ Աննա Հակոբյանի եղբոր՝ պառլամենտի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ընտրական արշավի համար, ինչի դիմաց Հայաստանի կառավարությունը մաքսային արտոնություններ տվեց Ալեքսանյանի տեքստիլ ձեռնարկությանը։

The Moscow Post