Ո՞վ է Սարիբեկ Գևորգյանը. ինչ տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 23-ին և 24-ին

Ո՞վ է Սարիբեկ Գևորգյանը.  ինչ  տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 23-ին և 24-ին

Մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հավսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուշադրություն լրագրողներին և մեր այն հայրենակիցներին, ովքեր ի վերջո ցանկություն ունեն հասկանալ ի՞նչ տեղի ունեցավ հուլիսի 23/24-ին Մոսկվայում, ո՞վ է Սարիբեկ Գևորգյանը և օգոստոսի 2-ին Մոսկվայի Հայկական Առաքելական Եկեղեցու ռեզիդենցիայի ներսում ինչ էր տեղի ունենում։

Տեսահոլովակում Սարիբեկ Գևորգյանը ներողություն է խնդրում Սրբազանից և Նորայր Թևանյանից (ախալքյալաքցի)։

Սկզբից իբր, ինքը հարց լուծեց, հետո իրա հարցերը լուծեցին։

Հիշեցնեմ, որ «Մետաքսյա Ճանապարհ» ԱԿ-ի տնօրեն Սարիբեկ Գևորգյանի, այս հայտնի հայտարարությունից հետո, ժամեր անց մեր հայրենակիցներից 3 հոգու վրա կրակեցին Շեռբինկայում։ Այս մարդու ֆունկցիան, ինչպես հետագայում հասկացա, հիմնականում հայկական կողմը սաստելն էր, քանի որ «Մետաքսյա Ճանապարհ» ԱԿ-ի սեփականատերը պարզվեց նույնպես հրեա է, Գիներ Եվգենին։ Հիմա հասկանալի է , ինչ էին նրանք Հայաստանի Դեսպանատանը մատ թափ տալիս, և ոչ թե Ադրբեջանի»։