Հովիկ Աբրահամյանը վերադարձե՞լ է ԱԺ նախագահի պաշտոնին

Հովիկ Աբրահամյանը վերադարձե՞լ է ԱԺ նախագահի պաշտոնին

Համաձայն Ազգային ժողովի կայքի՝ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է։ Այսօր խորհրդարանի պաշտոնական կայքի՝ ԱԺ նախագահի կարգադրություններ բաժնում տեղադրվել է հետեւյալ փաստաթուղթը, որով հայտնում են՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրելու մասին, նսիտի օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է։

Կարգադրությունը տրվել է Հովիկ Աբրահամյանի կողմից, համենայն դեպս փաստաթուղթը ստորագրված է նրա անունով։ Իրականում պարզ է, որ ԱԺ աշխատակազմում նստած են «քոփի-փեստի» ՝ արտագրելու վրա, նախկին որոշումները նույնությամբ կրկնօրինակում են եւ իրենց նեղություն չեն տալիս անգամ ստուգել՝ ճիշտ է, թե սխալ, անունները, ամսաթվերը։