Միթե նախկինում Հայաստանում թուրքական բեռնատարներ քիչ են եղել․ բլոգեր Ալեքսանդր Լապշինի անդրադարձը

Միթե նախկինում Հայաստանում թուրքական բեռնատարներ քիչ են եղել․ բլոգեր Ալեքսանդր Լապշինի անդրադարձը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես արդեն վաղուց դադարել եմ զարմանալ այն բանի վրա, որ Հայաստանի բնակիչների մեծ մասը բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրում եւ աշխարհում։ Այդպես ոչ միայն Հայաստանում է, այլ նաեւ շատ տեղերում։ Վերցնենք աղմուկը թուրքական բեռնատարների հետ, որոնցից բեռնաթափվել են շինանյութերը Երեւանի Հանրապետության հրապարակում՝ սեպտեմբերի 21-ին, Անկախության օրվա միջոցառումների դեկորացիաների համար։ Կրկնակի «սարսափ», իբրեւ թե այդ դեկորացիաները նույնպես պատրաստվել են Թուրքիայում։ Իսկ միթե նախկինում Հայաստանում թուրքական բեռնատարներ չէին եղել։ Եւ միթե Հայաստանի շինանյութերի մեծ մասը միթե չգիտեիք, թե որտեղից էին բերվում։ Այո, կրկին Թուրքիայից։ Մարդիկ, հանեք վարդագույն ակնոցը, դուրս եկեք տներից, նստեք երթուղային եւ գնացեք Գորիսի կամ Մեղրիի կողմեր, այնտեղ շատ թուրքական բեռնատարներ կան։ Դրանք շատ էին եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, շատ են նաեւ հիմա։ Թուրքիայի հետ բիզնեսը երբեք չի դադարել եւ ես հավատում եմ մամուլում բերված թվերին, որտեղ գրում են, որ Թուրքիայի հետ տարեկան առեւտրաշրջանառությունը հասնում է 300 միլիոն դոլարի, չնայած պատերազմի առկայությանը։ Ով է, ձեր կարծիքով Հայաստան բերում այդ ահռելի գումարի ծավալով թուրքական ապրանքները։ Ահա, իհարկե, թուրքական բեռնատարները։ LC WAIKIKI խանութում, որտեղ ձեզանից շատերն են գնում ոչ վատ եւ հարաբերականորեն ոչ թանկ հագուստ, դուք դիտմամբ եք ձեւացնում թե չգիտեք, որ այն թուրքական ապրանքանիշ է։ Նայեք, թե որտեղ է արտադրվել այն շամպունը, որով դուք լվանում եք ձեր գլուխը, մի ալարեք ու նայեք, թե որտեղ է արտադրվել այն լվացարանը ձեր լոգասենյակում, կամ խոհանոցի ծորակը, կամ ձեր կոշիկը։ Դեպքերից կեսի դեպքում կտեսնեք Made in Turkey։ Գորիս-Կապան դբախտ մայրուղին, որտեղ այժմ տեր ու տնօրեն են դարձել ադրբեջանցիներն ու կաշառք են վերցնում իրանական եւ նաեւ թուրքական բեռնատարներից, ձեր համար անսպասելի էր, թե ինչ է այնտեղ կատարվում։ Դեռ յոթ ամիս առաջ ես անցել եմ մեքենայով մինչեւ Մեղրի հենց այդ ճանապարհով եւ ահազանգել, որ շատ շուտով ադրբեջանցիներն այդտեղ սադրանքներ են անելու։ գրել եմ, որ հարկավոր է անհապաղ ավարտին հասցնել Տաթեւով ճանապարհի շինարարությունը։ Ես նույնիսկ ռուս զինվորականների խոսքերն էի մեջբերել, որոնք անձամբ ինձ էին ասել, որ ես այդտեղով չգնամ, հակառակ դեպքում ստիպված կլինեն ինձ նորից դուրս բերել ադրբեջանական գերությունից։ Ինձ վաղուց ուղիղ տեքստով ասել են, որ այդ ժանապարհը պաշտպանված չէ, եւ ցանկացած պահին ադրբեջանցիները ցանկացած աճպարարություն կարող են անել այնտեղ։ Նրանք կարող են մեքենա կանգնեցնել եւ մարդ գողանալ, կարող են կրակ բացել հայկական մեքենաների վրա։ Եւ ոչ մեկը չի պաշտպանելու ձեզ։ Կրկնում եմ՝ ոչ ոք։ Այդ մասին ես տեսանյութ էլ եմ նկարահանել, գրել էլ եմ այստեղ բազմիցս։Լ Անցնում է յոթ ամիս, եւ ժողովուրդը սկսում է ախուվախ անել, թե վայ ինչ անսպասելիություն, ադրբեջանցիները փակում են ճանապարհը եւ գումարներ են կորզում բեռնատարների վարորդներից։ Ինչպիսի տհաճ անակնկալ։ Կամ գուցե դուք չգիտեիք, որ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հանգստանում են Թուրքիայի առողջարաններում։ Մտեք ցանկացած տուրիստական ընկերություն եւ ձեզ ուրախությամբ կառաջարկեն տուր դեպի Անթալիա։ Կամ դուք առաջին անգամն եք լսել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման կուրս է վերցված եւ որ Հայաստանը կարիք ունի շրջափակումից դուրս գալու։ Ես չալարեցի եւ մի քանի ամիս առաջ եղա Թուրքիայի հետ սահմանային անցակետերում, որոնք գործել են մինչեւ 1993 թվականը։ Գիտեք թե ինչ տեսա այնտեղ։ Այստեղ «Ֆեյսբուքում» էլ գրեցի եւ տեսանյութ էլ Youtube-ում ներբեռնեցի, որ այնտեղ աստիճանաբար ամեն բան կարգի են բերում երեսնամյա ավերված վիճակից ու դատարկությունից հետո։ Ու հանկարծ չասեք՝ «Օյ սահմանը բացում են, իսկ մենք նույնիսկ չէինք էլ կռահում»։ Իրենց անմիջականությամբ հայերը հիշեցնում են գիտեք թե ում։ Չվիրավորվեք, սակայն, պաղեստինցիներին։ Հիմա կպատմեմ։ Իսրայելում, չարաբաստիկ այդ գրավյալ տարածքներում /Արեւմտյան ափ/ հրեական բնակավայրերը գիտեք թե ովքեր են կառուցում։ Լարծում եք, թե շինարարները հրեաներ են։ Ճիշտ է, հարյուր տոկոսով աշխատավորները պաղեստինցիներն են։ Իսկ ահա շինարարական ընկերությունները, այո, պատկանում են հրեաներին։ Դա մեծ բիզնես է։ Ցերեկները պաղեստինցիները հրեաների մոտ գումար են աշխատում հրեական բնակավայրերի շինարարությունում, իսկ երեկոյան ցույց անում այդ նույն բնակավայրերի շինարարության անօրինականության դեմ, որ կառուցվում են Արեւմտյան ափին, որոնք հենց իրենք էլ կառուցում են։ Նույն բանն է նաեւ այժմյան Հայաստանում։ Սակայն այս ամենը լիրիկա է։ Շնորհավորում եմ Անկախության օրվա առիթով, Հայաստան, որ գալու է մեկ շաբաթից»։