Վարչապետը գնում է ճաշկերույթի

Վարչապետը գնում է ճաշկերույթի

Մենք ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում է: Մեզ պատմեցին, որ Փաշինյանը Դիլիջանի «Ուռենի» ռեստորանում սեղան է պատվիրել, Չարենցավանից միանգամից կգնա Դիլիջան:

Մեր տեղեկություններով՝ ճաշկերույթին մասնակցելու է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Մենք փորձեցինք կապ հաստատել «Ուռենի» ռեստորանի մենեջերի հետ՝ հասկանալու համար, թե վարչապետը ե՞րբ և քանի՞ հոգու համար է սեղան պատվիրել, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: