Պատմության այս օրը․ հոկտեմբերի 19 «Սև երկուշաբթի»

Պատմության այս օրը․ հոկտեմբերի 19  «Սև երկուշաբթի»

Տարբեր երկրներում ու տարբերի տարեթվերի բազմաթիվ հետաքրքիր և անգամ՝ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել պատմության այս օրը։ Ամենահայտնիներից է, օրինակ, 1987 թվականի հոկտեմբերի 19-ը, որը պատմության մեջ մտավ որպես արժեթղթային շուկայի փլուզման «Սև երկուշաբթի»։

1453-ի հոկտեմբերի 19-ին ավարտվեց Անգլիայի և Ֆրանսիայի Հարյուրամյա պատերազմը, 1812-ի հոկտեմբերի 19-ին Նապոլեոն Բոնապարտը հեռացավ Մոսկվայից,1860-ին Ֆլորենցիայում իր աշխատանքը սկսեց ներքին այրման շարժիչի արտադրման աշխարհում առաջին ընկերությունը, իսկ 1943-ին Ալբերտ Շվարցը բացահայտեց «ստրեպտոմիցին» հակաբիոտիկը։
2011-ին Ալեքսանդր Իին ու Սիգերու Կոնդոն հաշվարկեցին «Փի» թիվը, որը հավասար է որևէ թվի ստորակետից հետո 10 տրիլիոն թվերի մեծությանը։
1901թ. հոկտեմբերի 19-ին բրազիլացի Ալբերտո Սանտոս Դյումոնը 33 մետրանոց դիրիժաբլով հավասարվեց Էյֆելյան աշտարակին՝ այսպիսով ցուցադրելով կառավարելի թռիչք և ստանալով 100 հազար ֆրանկից կազմված առաջին մրցանակը։ 1944-ի այս օրը Բորդվեյի թատրոնում կայացավ Մարլոն Բրանդոյի առաջին բեմելը։1960-ի հոկտեմբերի 19-ը  նաև Կուբայի նկատմամբ սահմանված տնտեսական էմբարգոյի ու տնտեսական շրջափակման մեկնարկի օրն է։
Հոկտեմբերի 19-ին ծնվել է ամերիկյան պրոֆեսիոնալ ծանրքաշային կատեգորիայում հանդես եկող բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը։