400 մլն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

 400 մլն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

VBET-ը 400 մլն դրամ է տրամադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Վիվառո գրուպ» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը:

«Մենք շարունակում ենք աջակցություն ցուցաբերել մարզաշխարհին և մարզիկներին։ Մենք ստորագրել ենք աննախադեպ հովանավորչական պայմանագիր հայկական ֆուտբոլի պատմության մեջ, որպեսզի կարողանանք միասին նոր մակարդակի հասցնել VBET Հայաստանի Պրեմիեր լիգան»։

Հիշեցնենք, որ կնքված պայմանագրի շրջանակում 2020/2021 մրցաշրջանից սկսած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը այլևս կոչվում է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա։