Լեգենդար Ջեյմսը շուտով կավարտի կարիերան

«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը հայտնել է, որ շուտով կավարտի կարիերան։ «Որքա՞ն երկար եմ պլանավորում խաղալ: Ոչ շատ երկար: Չգիտեմ, թե երբ կփակեմ այս դուռը և կավարտեմ կարիերաս։ Բայց ինձ շատ ժամանակ չի մնացել»,- լեգենդար բասկետբոլիստի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
39-ամյա Լեբրոն Ջեյմսը հանդես է գալիս NBA-ի «Լոս Անջելես Լեյքերս» թիմում։ Նա լիգայի քառակի չեմպիոն է և NBA-ի քառակի ամենաարժեքավոր խաղացող:
Կարծիքներ