Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում են

Թուրքիայի ռազմանավերը Բեյրութում են

Բեյրությում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բարըշ Ուլուսոյը մանրամասներ է ներկայացրել թուրքական կառավարության՝ Լիբանանից սեփական քաղաքացիների տարհանման գործողության վերաբերյալ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա հայտնել է, որ սեպտեմբերի 9-ին Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող 2 նավ հասել է Բեյրութի նավահանգիստ:

 «Այս նավերը պատրաստ են լինելու մոտավորապես 2.000 մարդ տարողունակությամբ մեզ դիմած քաղաքացիներին Լիբանանից տեղափոխել Մերսին»,-ասել է նա, ապա հայտարարել, որ այսպիսի չափերով տարհանման գործընթաց աշխարհում առաջին անգամ է տեղի ունենում:

Նա նաև նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարության և պաշտպանության նախարարության կոորդինացմամբ նավերը Լիբանան են հասցրել 300 տոնա հումանիտար բեռ: