Գեւորգը զոհվել է, երբ գնացել է զոհված եղբոր հետեւից․ ոստիկան եղբայրների ընտանիքն օգնության կարիք ունի

Գեւորգը զոհվել է, երբ գնացել է զոհված եղբոր հետեւից․ ոստիկան եղբայրների ընտանիքն օգնության կարիք ունի

Արմավիրի մարզի Խանջյան համայքից պատերազի ժամանակ զոհվել են 2 ոստիկան եղբայրներ՝ Գեւորգ Գեւորգյանն ու Կարեն Գեւորգյանը։ 

Զոհված եղբայրների մորեղբոր դուստրը՝ Արփի Միքայելյանը պատմում է, որ եղբայր ների հետ կապված ամենաբարի հիշողություններն ունի։

Մեր զրուցակցի խոսքերով՝ եղբայրները պատերազմի առաջին օրվանից եղել են Քարվաճառում․ «Սեպտեմբերի 28-ից իրենց տարել էին Քարվաճառ, այնտեղ են մնացել մինչեւ նոյեմբերի 2-ը, 2-ից մինչեւ 7-ը եղել են Շուշիում։ Վերջին անգամ հետները խոսել ենք նոյեմբերի 7-ին եւ դրանից հետո տեղեկություն չենք ունեցել մինչեւ նոյեմբերի 17-ը։ 

Ամսի 17-ի մարմինները գտել են Շուշիի մատույցներից, ամսի 19-ին էլ եղել է երկուսի հուղարկավորությունը։ Տեսնողների պատմելով՝ եղբայրներից մեկը՝ Գեւորգը, երբ եկել են բոլորին տանել, նա ողջ է եղել, ուղղակի, երբ տեսել է եղբայրը չկա, գնացել է ման գալու։ Ընկերները պահել են, չեն թողել, բայց ինքը իրենց տանող մեքենայից միանգամից իջել է, որ գնա, եղբորը գտնի ու այդ ժամանակ զոհվել է»։

Ընտանիքն այս պահին ֆինանսական օգնության, ինչպես նաեւ վառելափայտի կարիք ունի․ «Նրանք տան միակ աշխատող ուժն էին, իրենց հայրը չի աշխատում երրորդ կարգի հաշմանդամությունի ունի, մայրը ի վիճակի չի աշխատելու։ Եղբայրներիցս մեկն ամուսնացած է, ունի մեկ տարեկան աղջիկ։ Չունեն աշխատանքի ոչ մի հնարավորություն, այս պաին օգնության կարիք ունի՝ ֆինանսական։ Իրենց գյուղապետարանն ինչ-որ չափով սնունդի առումով օգնություն հասցրել է, բայց քանի- որ տունը փոքր երեխա ունեն, բայց վառելիքի խնդիր կա։ Գյուղացիները որոշ չափով օգնում են, բայց չեն հասցնում»։

Պետության կողմից էլ հատուցում դեռեւս ընտանիքը չի ստացել, բայց գյուղապետը համապատասխան փաստաթղթերը հավաքել է, ասել, որ ինքն այդ հարցով կզբաղվի։

Եղբայրներից Գեւորգը 26, իսկ Կարենը 22 տարեկան էր։