Արքայազն Հարրին պատմել է մոր՝ արքայադուստր Դիանայի մասին

Արքայազն Հարրին պատմել է մոր՝ արքայադուստր Դիանայի մասին

Սասեքսի դուքս Հարրին պատմել է մոր՝ արքայադուստր Դիանայի մասին՝ հայտնի ամերիկացի լրագրող Օփրա Ուինֆրիի մոտ։ Հարցազրույցն ամբողջապես կթողարկվի մարտի յոթին՝ CBS-ի եթերում։ Արքայազնը անհանգստություն է հայտնել, որ պատմությունը, որը տեղի էր ունեցել ժամանակին մոր հետ, կկրկնվի նաեւ իր հետ։ Նա նաեւ ասել է, որ ուրախ է, որ այս բարդ ժամանակներում իր կինը՝ Մեգան Մարկլը գտնվում է իր կողքին։

Հարրին նշել է, որ չի կարողանում պատկերացնել, թե ինչի միջով է անցել արքայազն Դիանան, երբ հեռացել է արքայական ընտանիքից ամուսնալուծության պատճառով՝ 1996-ի օգոստոսին։ Մեգան Մարքլն էլ ասել է, որ արքայազնի եւ իր հեռանալը նույնպես խորը հետք է թողել իրենց վրա։ «Դա չափազանց ծանր էր, սակայն գոնե մեկս մյուսիս կողքին էինք»,- ասել է նա։