Լինդեն հորդորել է «Հայաստանին և Ադրբեջանին հիմնվել այս դրական քայլերի վրա»

Լինդեն հորդորել է «Հայաստանին և Ադրբեջանին հիմնվել այս դրական քայլերի վրա»

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ընդգծել է Վրաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից խաղացած արժեքավոր դերը, ինչպես նաև Եվրոպական Խորհրդի նախագահի և ԵԱՀԿ Շվեդիայի նախագահության հիանալի համագործակցությունը հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին Աղդամի ականապատ դաշտերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար։

Գրել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության պաշտոնյան կայքը։

«15 հայ կալանավորվածների վերադարձը Հայաստան ու Հայաստանի՝ Ադրբեջանին տեղեկատվության հանձնումը, որը կնպաստի ականազերծման կարևոր աշխատանքին, ողջունելի վստահության կառուցման միջոցներ են», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն։

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ «այս կարևոր քայլերը» կողմերին բերում են ավելի մոտ երկխոսությանը, ավելի մոտ կայունությանը և ավելի մոտ համապարփակ կարգավորմանը:

«Ես գնահատում եմ Վրաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից խաղացած արժեքավոր դերը, ինչպես նաև Եվրոպական Խորհրդի նախագահի և ԵԱՀԿ Շվեդիայի նախագահության հիանալի համագործակցությունը համաձայնության ընդառաջ: Զարգացումները կենսական քայլ են նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության համար», - նշել է նախարար Լինդեն:

Նշելով, որ առանցքային հարցերը մնում են՝ Լինդեն հորդորել է «Հայաստանին և Ադրբեջանին հիմնվել այս դրական քայլերի վրա՝ ազատ արձակելով բոլոր մնացած կալանավորվածներին ու վերսկսելով բարձր մակարդակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանավորությունների ներքո ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աջակցությամբ՝ բոլոր ակնառու հարցերի համապարփակ քաղաքական կարգավորումը գտնելու համար»:

ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահում են Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Խումբը միջազգային մանդատ ունեցող միակ մարմինն է, որը միջնորդական առաքելություն է իրականացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ։ Ռուսաստանը միջնորդի դերն է ստանձնել 2020 թվականի նոյեմբերի 9/10-ին կնքված եռակողմ հայտարարության մեջ։