Նրա հարազատներին հավասար սգում եմ լեգենդար դուդուկահարի մահը, նա միշտ է լինելու. քաղաքացի

Նրա հարազատներին հավասար սգում եմ լեգենդար դուդուկահարի մահը, նա միշտ է լինելու. քաղաքացի

Այստեղ հավաքվածներից ում էլ որ մոտենաք, հաստատ պիտի ասեն, որ ողջ ազգը սիրում էր Ջիվան Գասպարյանին։ Բայց ես ուզում եմ, որ հակառակն էլ ասենք, որ հենց ինքն էլ էր սիրում իր ազգին ու ժողովրդին։ Հենց դրա համար էր ինքը այսպիսի համազգային սիրո արժանացրել։ Այս մասին քիչ առաջ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացի Գյուլնարա Ալեքսանյանը։

«Սա միայն իմ կարծիքը չէ, սա հազարավորների կարծիքն է։ Երբ ես մանուկ էի, երբ ասում էին դուդուկ, մենք հասկանում էինք Լևոն Մադոյան, հետո երբ երիտասարդ էի հասկանում էին Վաչե Հովսեփյան։ Երջանկահիշատակ մեր այս երկու վարպետները պակաս չէին, բայց նրան ժամանակահատվածը չնպաստեց նրան, որ դուդուկը բարձրանա համաշխարհային բեմահարթակներ։ Այս հրաշալի գործիքի անզուգական վարպետը դարձավ Ջիվան Գասպարյանը։ Ես այսօր որպես քաղաքացի իր հարազատներին հավասար սգում եմ նրա մահը։ Նա չի մահացել , ուղղակի դադարեց նրա երկրային գոյությունը։ Նրա դուդուկը , նրա ստեղծած արվեստը կապրի ու կհարատևի ամբողջ աշխարհում։ Ես չեմ ուզում ասել , թե քանի հայ ազգը կա նրա արվեստը կապրի, որովհետև հայ ազգը միշտ է լինելու»,- ասաց նա։