Նկարը ավելի խոսուն է, քան այն ինչ պիտի լսենք․․․

Նկարը ավելի խոսուն է, քան այն ինչ պիտի լսենք․․․

Միշելի կուշտ և բավարարված հայացքը։ Ամեն ինչ գնում է մեր նախատեսվածի պես։ Ալիևի ձեռքմեկնումից այտի վրա ժպիտից փոսիկ է առաջացել՝ վերջը հասանք մեր նպատակին։ Ալիևի հաղթանակած հայացքն ու ձեռք մեկնելու ժեստը՝ լավ, շատ ձևեր մի թափի, ձեռքդ տուր։ Իբր անսպասելի է հա՞ քեզ համար, Օսկարի արժանի դերասան ես։ Առաջ արի, ի՞նչ ես մեխվել։ Հա՞, հասկացա, լավ ես խաղում, կարդաշ։ Նիկոլի ,,մանթրաժ,, դեմքը հետևյալ արտահայտությամբ՝ այդքան բան եմ արել, գոնե դու արի ինձ ընդառաջ։ Ձախ թուլացած ու կախված ձեռքը անզորություն և խղճահարություն առաջացնելու դերասանական վարպետության ցուցադրություն է։ Իսկ Ալիևի աչքերի մեջ խորանալով փոձում է հասկանալ՝ ի՞նչ է սպասվում իրեն․․․ Հիշեցնենք, որ Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման ֆոտոշարքը պատմում է այն, ինչ հավանաբար կթաքցվի կամ կներկայացվի կիսատ- պռատ։ Այդ առումով նկարը ավելի խոսուն տեղեկատվություն է, քան բուն տեղեկատվությունը, որը հավանաբար կստանանք, ինչպես միշտ, ադրբեջանական կողմից։