Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երեւանի եւ Բաքվի միջեւ ամուր խաղաղության հաստատմանը․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երեւանի եւ Բաքվի միջեւ ամուր խաղաղության հաստատմանը․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք միտված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամուր խաղաղության եւ բարիդրացիականության հաստատման համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Մենք չենք կարող չողջունել այն նախաձեռնությունները, որոնք միտված են ամուր խաղաղության եւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը Երեւանի եւ Բաքվի միջեւ։ Դրա հուսալի հիմքը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցյալ տարվա նոյեմբերի իննի եւ այս տարվա հունվարի տասնմեկի պայմանավորվածություններն են։ Պատրաստ ենք նաեւ հետագայում ամեն կերպ աջակցել նմանատիպ գործընթացներին։ Բնականաբար Ադրբեջանն ու Հայաստանը գտնվում են դեռ երկկողմ հարաբերությունների նորմալացման, փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի ապահովման ճանապարհի սկզբում։ Կարեւոր է, որպեսզի այդ ճանապարհն ուղեկցվի պոզիտիվ ֆոնով, ներառյալ նաեւ՝ ինֆորմացիոն»,- ասել է Զախարովան։

Նա նաեւ ասել է, որ դեռ բազմաթիվ խնդիրներ կան հաղթահարելու։ Զախարովան նաեւ ասել է, որ հիմք է ընդունվում այն, որ Հարավային Կովկասի կայունությունն եւ տնտեսական զարգացումը համապատասխանում է ռեգիոնում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերին։ Զախարովան նաեւ հավելել է, որ Մոսկվան հույս ունի, որ ռեգիոնում Ռուսաստանի բոլոր ընկերները կանեն գործնական քայլեր, որպեսզի նպաստեն հարաբերությունների նորմալացմանն ու վստահության մթնոլորտի ձեւավորմանը եւ ոչ թե կանեն քայլեր, որ նոր բաժանարար գծեր ստեղծվեն։