Իմամօղլուն այլևս քաղաքապետ չէ. տեղափոխեցին բանտ

Թուրքիայի ՆԳՆ-ն Էքրեմ Իմամօղլուին ազատել է Ստամբուլի քաղաքապետի պարտականություններից։
Կալանավորման որոշումից հետո նրան տեղափոխել են բանտ, որտեղ ընդդիմադիր գործիչը կմնա այնքան ժամանակ, քանի դեռ դատավարությունը շարունակվում է, հաղորդում է A Haber-ը։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը կոչ է արել «Իմամօղլուի դեմ դատավարությունը որպես քաղաքական գործ չներկայացնել»։
Հիշեցնենք, որ Իմամօղլուն քիչ առաջ կոչ է արել թուրք ժողովրդին զանգվածային ցույցեր կազմակերպել երկրում:
Կարծիքներ